Բավարիան հեշտությամբ հաղթեց Բայերին, Հոֆենհայմը չկարողացավ պահել հաղթական հաշիվը, այլ արդյուքներ (🎥) -
Ֆուտբոլ

Բավարիան հեշտությամբ հաղթեց Բայերին, Հոֆենհայմը չկարողացավ պահել հաղթական հաշիվը, այլ արդյուքներ (🎥)

240Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում ավարտվեց 4 հանդիպում:

Կենտրոնական խաղում «Բավարիան» 4-2 հաշվով կամային հաղթանակ տոնեց Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Լևերկուզենյան թիմը չկարողացավ ոչինչ առաջարկել մյունխենցիներին: Բավարացիներից աչքի ընկան Կոմանը, Գորեցկան, Գնաբրին ու Լևանդովսկին, իսկ տանտերերից՝ Ալարիոն ու Վիրցը: Այս տուրից հետո «Բավարիան» ունի 70 միավոր ու միանձնյա առաջատարն է, իսկ «Բայերը» 56 միավորով 5-րդն է:

«Ֆորտունա»-«Հոֆենհայմ» խաղի 5-րդ րոպեին Հենինգսի ջանքերով տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 4 րոպ անց «Հոֆենհայմը» մնաց 10 հոգով. միտումնավոր կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Հյուբները: Սակայն 7 րոպե անց հաշիվը հավասարվեց. «Հոֆենհայմից» աչքի ընկավ Դաբուրը: Երկրորդ կեսի 16-րդ րոպեին Ցուբերը արդեն առաջ մղեց հյուրերին՝ 2-1: Սակայն հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը. 76-րդ րոպեին Հենինգսը դուբլ ձևակերպեց՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ 2-2: «Հոֆենհայմն» այժմ ունի 43 միավոր ու 6-րդն է:

«Մայնցը» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին». աչքի ընկան Մալոնգն ու Նիակատեն:

«Լայպցիգը», խաղալով 10 հոգով, չկարողացավ պահպանել նվազագույն առավելություն՝ 92-րդ գնդակ ընդունելով սեփական դարպասը: Այս պահին «Լայպցիգը» 59 միավորով 3-րդն է:

Добавить комментарий