Բարսելոնան հրաժարվել է 17-ամյա Ֆատիին վաճառել ավելի քան 100 մլն եվրոյի դիմաց -
Ֆուտբոլ

Բարսելոնան հրաժարվել է 17-ամյա Ֆատիին վաճառել ավելի քան 100 մլն եվրոյի դիմաց

Անսու Ֆատի
273Views

«Բարսելոնան» օրերս լուրջ առաջարկ է ստացել թիմի հարձակվող Անսու Ֆատիի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հունիսի 4-ին անհայտ ակումբը կապ է հաստատել կապտանռնագույնների հետ ու 17-ամյա ֆուտբոլիստին ավելի քան 100 մլն եվրոյի դիմաց գնելու պատրաստակամություն է հայտնել:

Չնայած խոշոր գումարին և ներկայիս ֆինանսական ճգնաժամին, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջարկը մերժվել է: Որոշումը կայացրել է անձամբ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Նա հայտարարել է, որ Ֆատին չի վաճառվում ու որ կատալոնացիները մտադիր չեն բանակցություններ սկսել նրա տրանսֆերի շուրջ:

Ֆատին «Բարսելոնայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Իսպանիայի առաջնության 16 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий