Բորուսիայի և Հերտայի ֆուտբոլիստները հարգել են Ջորջ Ֆլոյդի հիշատակը՝ ծնկի իջնելով -
Ֆուտբոլ

Բորուսիայի և Հերտայի ֆուտբոլիստները հարգել են Ջորջ Ֆլոյդի հիշատակը՝ ծնկի իջնելով

64Views

Բեռլինի «Հերտայի» և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները միացել են #BlackLivesMatter ակցիային («Սևամորթների կյանքերը կարևոր են»)՝ հարգանքի տուրք մատուցելով ԱՄՆ-ում զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները ծնկի են իջել կենտրոնական հատվածում: Լուսանկարը հրապարակվել է «Բորուսիայի» թվիթերթյան էջում:

Ի դեպ, «Բորուսիայի» ֆուտբոլիստները նախավարժանքն անցկացրել են հատուկ շապիկներով՝ «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Սև, սպիտակ, դեղին, կարմիր … մարդ» գրությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելու ժամանակ բռնության կիրառման արդյունքում: Ոստիկաններից մեկը նրան պառկացրել է ասֆալտին՝ ծնկով սեղմելով, ինչը խանգարել է նրան շնչել: Դրանից հետո մասսայական անկարգություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի ավելի քան 20 նահանգում, իսկ սոցիալական ցանցերում մարդիկ սկսել են գրառումներ հրապարակել ի աջակցություն աֆրոամերիկացիների՝ #BlackLivesMatter հեշթեգով:

Добавить комментарий