Դորտմունդը հաղթեց ու ամրապնդվեց երկրորդ տեղում (տեսանյութ) -
Ֆուտբոլ

Դորտմունդը հաղթեց ու ամրապնդվեց երկրորդ տեղում (տեսանյութ)

Էմրե Ջան
71Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Բեռլինի «Հերտային»:

Առաջին խաղակեսն անցավ իներտ պայքարում. տանտերերը ոչ մի հարված չկատարեցին դարպասին: Երկրորդ կեսում համեմատաբար ավելի ակտիվ պայքարի ականատես եղանք: 51-րդ րոպեին «մահացու» դիրքից վրիպեց Սանչոն: 7 րոպե անց Էմրե Ջանը Յուլիան Բրանտի փոխանցումը եզրափակելով առաջ մղեց «մեղուներին»: 90-րդ րոպեին անգլիացին ևս մեկ պահ սուպերպահ չօգտագործեց: Ինչպես հետագայում պարզվեց, Ջանի գոլը խաղի միակ գնդակն էր, որը 3 միավոր բերեց «Բորուսիային»:

Այսպիսով, 30 տուրից հետո «Բորուսիան» 63 միավորով երկրորդն է, իսկ «Հերտան» 38 միավորով մնաց 9-րդ տեղում:

Добавить комментарий