Ես այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս. Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն -
TopԹենիս

Ես այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս. Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն

193Views

38-ամյա ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, Grand Slam-ի մրցաշարերի 23-ակի հաղթող, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանին, որը հեռացել է Reddit-ի տնօրենների խորհրդից՝ իր տեղը զիջելով սևամորթ թեկնածուի: Օհանյանն, ինչպես հայտնի է, այս ընկերության համահիմնադիրն է:

«Այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս: Եվ գիտեմ, որ Օլիմպիան ևս կհպարտանա»,- գրել է Սերենան Թվիթերի իր միկրոբլոգում:

Ալեքսիսը բացատրել էր, որ ինքն առաջին հերթին հայր է, որը պետք է կարողանա պատասխանել իր սևամորթ դստերը, երբ վերջինս հարցնի․ «Իսկ դու ի՞նչ ես արել»:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին:

Добавить комментарий