Պետք է բացատրվենք, եթե կրճատենք ֆուտբոլիստների աշխատավարձերն ու 60 մլն ֆունտ ծախսենք նորեկների վրա. Կլոպը՝ Վերների ու Հավերցի մասին -
Ֆուտբոլ

Պետք է բացատրվենք, եթե կրճատենք ֆուտբոլիստների աշխատավարձերն ու 60 մլն ֆունտ ծախսենք նորեկների վրա. Կլոպը՝ Վերների ու Հավերցի մասին

Յուրգեն Կլոպ
362Views

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչու է ակումբը հրաժարվել թանկարժեք տրանսֆերներ իրականացնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում.

«Աշխարհում շատ են լավ ֆուտբոլիստները: Վերները հիանալի խաղացող է, Հավերցը՝ ևս: Որպեսզի տրանսֆերը կայանա, պետք է բոլոր գործոնները հակընկնեն՝ ճիշտ պահը, հնարավորությունները: 6 կամ 7 շաբաթ առաջ մենք չգիտեինք՝ այս տարի նորից կկարողանա՞նք խաղալ: Եթե մրցաշրջանի երկրորդ հատվածը որոշեին չանցկացնել, մենք պետք է մտածեինք՝ «Լավ, իսկ մենք ե՞րբ կկարողանանք խաղալ»:

Իսկ հիմա ամեն ինչ կարծես սկսվում է: Մենք մեզ այնպես ենք պահում, կարծես՝ ամեն ինչ վերադարձել է առաջվա վիճակին, բայց դա այդպես չէ:

Անգլիայում շատ են շշուկներն այն մասին, թե ում է մտադիր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», ում՝ «Չելսին»: Լիվերպուլում ամեն ինչ լուռ է: Եթե դուք ցանկանում եք բիզնեսն այնպես վարել, կարծես ոչինչ էլ չի եղել ու կախված լինել եկամուտներից՝ միևնույն ժամանակ գաղափար անգամ չունենալով, թե որքան կարող եք վաստակել … հատկապես հաշվի առնելով, թե երկրպագուները երբ կկարողանան վերադառնալ խաղադաշտ:

Հիմա բոլոր ակումբները միջոցներ են կորցնում: Մենք դեռ պետք է վերադարձնենք այս մրցաշրջանի աբոնեմենտների գումարն ու հնարավոր է՝ չկարողանանք դրանք վաճառել հաջորդ մրցաշրջանում: Գոնե՝ առաջին 10-15 խաղում: Տրիբունաները չեն լցվի, տոմսերը չեն վաճառվի: Ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես՝ նախկինում: Եթե մենք ֆուտբոլիստների հետ նման բաներ քննարկենք, ինչպես աշխատավարձերի նվազեցման հարցը, և միևնույն ժամանակ նորեկների վրա 50-60 մլն ֆունտ ծախսենք, ուրեմն ստիպված կլինենք բացատրություններ տալ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Germany-ն:

Добавить комментарий