Սուարեսը լիովին ապաքինվել է վնասվածքից (🎥) -
Ֆուտբոլ

Սուարեսը լիովին ապաքինվել է վնասվածքից (🎥)

Լուիս Սուարես
156Views

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը թույլատրել է 33-ամյա հարձակվողին մասնակցել հունիսի 13-ին վերսկսվող առաջնության՝ «Մալյորկայի» դեմ առաջին խաղին։

Հունվարին ուրուգվայցին վիրահատության էր ենթարկվել, նրա մոտ աջ ծնկի մենիսկի վնասվածք էր ախտորոշվել։

Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը բաց էր թողել 147 օր։ Այս մրցաշրջանի 23 խաղում Սուարեսը դարձել է 14 գոլի հեղինակ։

Добавить комментарий