Նեյմարը վիճել է իր մայրիկի սիրելիի՝ Տյագո Ռամոսի հետ - Champions.am
Ֆուտբոլ

Նեյմարը վիճել է իր մայրիկի սիրելիի՝ Տյագո Ռամոսի հետ

178Views

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիճել է իր մայրիկի սիրելիի՝ Տյագո Ռամոսի հետ, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն իմացել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ձեռք կտրվածքով: Նեյմարը պարզել է, որ նա վնասվածք է ստացել իր մայրիկի՝ Նադին Գոնսալվեսի հետ վեճի արդյունքում: Իմանալով այդ մասին՝ բրազիլացին Ռամոսին «համասեռամոլ» է անվանել՝ չնայած վերջինս բացահայտ բիսեքսուալ (երկսեռ) է: Նեյմարի մայրը որդուն ասել է, որ նա վնասվածք է ստացել աստիճաններից վայր ընկնելու պատճառով, բայց ֆուտբոլիստը նրան չի հավատացել:

2019 թվականի հոկտեմբերին Իսպանիայում Տյագո Ռամոսը մեղադրվել է իր 44-ամյա նախկին սիրելիի վրա հարձակվելու մեջ, որը 8 ամիս հանդիպել է կիբերմարզիկի հետ: Կնոջ խոսքով, նրանք բազմիցս կոնֆլիկտ են ունեցել, քանի որ 22-ամյա Ռամոսը շատ խանդոտ է:

Добавить комментарий