Վերջին 5 տարիների ընթացքում տրանսֆերների համար ամենաշատ գումար ծախսած ԱՊԼ-ի ակումբները - Champions.am
Ֆուտբոլ

Վերջին 5 տարիների ընթացքում տրանսֆերների համար ամենաշատ գումար ծախսած ԱՊԼ-ի ակումբները

230Views

Sunday World, The Herald և Goal պարբերականների բրիտանացի լրագրող Քևին Պալմերը Twitter-ում հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների վարկանիշը՝ հիմնվելով վերջին հինգ տարվա ընթացքում տրանսֆերների վրա թիմերի ծախսած ընդհանուր գումարը: Ցուցակը կազմելու համար նա օգտագործում էր տվյալները Transfermarkt կայքից:

«Մանչեսթեր Սիթին» եղել է ամենաակտիվը տրանսֆերային շուկայում վերջին հինգ տարում՝ գրեթե 602 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 484,8 միլիոն ֆունտով: Եզրափակում է լավագույն եռյակը Լոնդոնի «Արսենալը» (267,8 միլիոն ֆունտ):

Լավագույն հնգյակում են նաև «Էվերթոնը» (225,4 միլիոն ֆունտ ստեռլինգ) և «Բրայթոնը» (214,8 միլիոն ֆունտ): Ընթացիկ առաջնության առաջատար և Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Լիվերպուլը» զբաղեցրել է ընդամենը 14-րդ տեղը՝ 5 տարվա ընթացքում ծախսելով 107,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Добавить комментарий