Լևոն Արոնյան․ Դա սիրահարվածության պես մի բան է - Champions.am
Շախմատ

Լևոն Արոնյան․ Դա սիրահարվածության պես մի բան է

226Views

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն, ինչպես հայտնի է, դուրս է եկել Clutch Chess օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 10-8 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Հանդիպումից հետո Արոնյանը կիսվել է զգացողություններով.

«Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա փլեյ-օֆֆ փուլում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Մենք ապրում ենք այդպիսի պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս վայելեցինք խաղը: Մեր կարիերայի ընթացքում մենք շատ անգամներ ենք կոտրել միմյանց սրտերը՝ հաղթելով վճռորոշ պարտիաներում»,- ասել է Արոնյանը խաղից հետո:

Նա քառորդ եզրափակչի վճռորոշ պարտիայում իր հաղթանակը համեմատել է սիրահարվածության հետ.

«Անհավանական զգացողություններ են: Սա սիրահարվածության պես է: Այն կյանքում ընդամենը մի քանի անգամ կարող ես զգալ: Արյունը շատ արագ «վազում» է մարմնիդ միջով, և ոչ մի այլ բանի մասին չես կարողանում մտածել: Սա հիանալի զգացմունք է, և ես գիտեմ, որ դուք ինքներդ էլ այն ապրել եք: Կարծում եմ՝ հենց սրա համար ենք մենք շախմատ խաղում», – ասել է Արոնյանը:

Սենթ-Լյուիսի ակումբի կողմից կազմակերպված Clutch Chess մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Ուսելի Սոն և Ֆաբիանո Կարուանան:

Добавить комментарий