Clutch Chess․ Լևոն Արոնյանը հաղթեց Գրիշչուկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ - Champions.am
Շախմատ

Clutch Chess․ Լևոն Արոնյանը հաղթեց Գրիշչուկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյան
265Views

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ-Լուիս ակումբի կազմակերպած օնլայն մրցաշարի (Clutch Chess Champions Showdown) քառորդ եզրափակչում հացթահարեց Ալեքսանդր Գրիշչուկի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հունիսի 9-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները․ առաջին 6 պարտիաներից հետո Արոնյանը 5-3 հաշվով առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ պայքարում։ Վերջին պարտիաներում վաստակած 5 միավորների շնորհիվ Արոնյանը ընդհանուր՝ 10-8 հաշվով Գրիշչուկին և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, ով պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սեոնգին՝ 11.5-6.5։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Ուեսլի Սոն և Ֆաբիաո Կարաունան։

Добавить комментарий