Տոնի Նադալ․ Ֆեդերերի վիրահատությունը շատ վատ լուր է - Champions.am
Թենիս

Տոնի Նադալ․ Ֆեդերերի վիրահատությունը շատ վատ լուր է

204Views

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչ Տոնի Նադալը խոսել է Ռոջեր Ֆեդերերի վնասվածքի մասին։

Հիշեցնենք, որ օրերս Ֆեդերերը հայտնել էր, որ վիրահատվել է արդեն երկրորդ անգամ։ Նա ապաքինվում է աջ ծնկի վնասվածքից։

«Ես մտածում էի, թե որքան լավ կլիներ տեսնել թենիսի վերադարձն ու Ռոջեր Ֆեդերերի ապաքինումը։ Այնպես որ, սա (Ֆեդերերի վիրահատությունը/խմբ․) շատ վատ լուր է։

Անկեղծ ասած, մենք ուզում ենք հիանալ նրա խաղով ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց և միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ նա կավարտի կարիերան այս վնասվածքով»,-Տոնի Նադալի խոսքն է մեջբերում Radio Marca-ն։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը երկրորդ վիրահատությունից հետո հայտարարել է, որ կորտ է վերադառնալու 2021 թվականի հունվարին։

Добавить комментарий