Ավարտվեց Clutch Chess International միջազգային մրցաշարը - Champions.am
Շախմատ

Ավարտվեց Clutch Chess International միջազգային մրցաշարը

222Views

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարը:

Մրցաշարը, որին մասնակցում էին ութ մասնակիցներ, անցկացվեց ըստ օլիմպիական համակարգի: Եզրափակիչ խաղում նորվեգացին 9,5-8,5 հաշվով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Եզրափակիչը կայացավ երկու օրվա ընթացքում: Մինչ եզրափակիչ հասնելը Կառլսենը հաղթահարել էր Ջեֆրի Սունի ու Լևոն Արոնյանի արգելքը: Կարուանան իր հերթին հաղթել էր Միացյալ Նահանգները ներկայացնող Լենիեր Պերեսին և Ուեսլի Սոյին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 265 հազար դոլար, Կառլսենը կստանա 75 հազար դոլար:

Добавить комментарий