Ես 2 երեխա ունեմ, եղբայր. խղճա՛ ինձ. Խավի Ալոնսոն՝ Մեսսիին - Champions.am
Ֆուտբոլ

Ես 2 երեխա ունեմ, եղբայր. խղճա՛ ինձ. Խավի Ալոնսոն՝ Մեսսիին

439Views

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավի Ալոնսոն պատմել է Լիոնել Մեսսիի հետ ունեցած հետաքրքիր զրույցի մասին, տեղեկացնում է Cadena-ն:

«Մեսսին այդ օրը պարզապես հիասքանչ էր: Հավատացեք, ես փորձում էի կանգնեցնել նրան:

Մի պահ մոտեցա և ասացի նրան. Լսիր, ես 2 երեխա ունեմ: Եթե դու շարունակես ինձ տանջել, նրանք առանց հայրիկի կմնան: Քո այսօրվա արածը մարդասպանություն է»:

Նա ժպաց և պատասխանեց. «Դիտմամբ չեմ անում, պարզապես այլ կերպ չեմ կարողանում խաղալ»:

Այդ տղան այլ մոլորակից է»,- ասել է Ալոնսոն:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 2010/11 մրցաշրջանի այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 5:0 հաշվով:

Добавить комментарий