Կասիլյասը հանել է իր թեկնածությունը ԻՖՖ-ի նախագահի ընտրությունների արշավից - Champions.am
Ֆուտբոլ

Կասիլյասը հանել է իր թեկնածությունը ԻՖՖ-ի նախագահի ընտրությունների արշավից

256Views

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հանել է իր թեկնածությունը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արշավից:
Իր որոշման մասին լեգենդար դարպասապահը հայտնել է սոցցանցերում:

Կասիլյասը նշել է, որ երկրում տիրող ծանր տնտեսական և համաճարակային իրավիճակը խանգարում են արդար և ազատ ընտրություններ անցկացնելուն:

Այսպիսով, միակ թեկնածուի ՝ ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիալեսի շանսերը զգալիորեն բարձրանում են:

Ընտրությունները նախատեսված են օգոստոսի 17-ին:

Հիշեցնենք, որ Կասիլյասի պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:

Добавить комментарий