Սարին. Ռոնալդուն 30-րդ րոպեից հետո «անհետացավ» - Champions.am
Ֆուտբոլ

Սարին. Ռոնալդուն 30-րդ րոպեից հետո «անհետացավ»

181Views

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին մեկնաբանել է ԻԳ-ի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղում Ռոնալդուի գործողությունները.

«Մինչ 30-րդ րոպեն Ռոնալդուն շատ լավ աշխատեց, իսկ հետո կորավ տեսադաշտից: Այդ ամենը ոչ օպտիմալ մարզավիճակի խնդիրն է, բայց նա ամենուր օգտակար էր, նույնիսկ՝ պաշտպանությունում: Վիճակագրությամբ նա լավագույններից էր խաղադաշտում:

Նրա տաղանդը բյուրեղյա մաքրություն ունի: Կարևոր չէ այս պահին, թե նա որ կիսադաշտում է: Կարևորն այն է, որ մեծ օգուտ է տալիս»,-ասել է Սարին:

Добавить комментарий