Լա լիգա․ Ռեալը դժվարությամբ հաղթեց Սոսիեդադին ու բարձրացավ առաջին տեղ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լա լիգա․ Ռեալը դժվարությամբ հաղթեց Սոսիեդադին ու բարձրացավ առաջին տեղ (🎥)

286Views

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» «Անոետա» ստադիունում հյուրընկալել էր «Ռեալ Մադրիդին»։

«Արքայական» ակումբի համար հանդիպումը չափազանց բարդ ստացվեց։ Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում Զինեդին Զիդանի թիմը առաջ անցավ հաշվի մեջ։ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։

70-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը։ Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Ադնան Յանուզայի չարձանագրված գոլից րոպեներ անց։ 83-րդ րոպեին Միկել Մերինոն կարողացավ հետ բերել մեկ գնդակ՝ հույս արթնացնելով տանտերերի համար։ Սակայն «Ռեալը» պահեց հաղթական հաշիվն ու հաղթեց 2-1։

Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 65-ի ու հավասարվում է «Բարսելոնային»։ Լրացուցիչ ցուցանիշներով «բլանկոսները» գերազանցում են կատալոնական ակումբին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Добавить комментарий