Յուվենտուսը հաղթեց ու ամրապնդեց առաջատարի դիրքը (🎥) -
Ֆուտբոլ

Յուվենտուսը հաղթեց ու ամրապնդեց առաջատարի դիրքը (🎥)

197Views

Իտալիայի «Ա» սերայի վերադարձը հաղթական էր նաև «Յուվենտուսի» համար: Առաջնության առաջատարը 27-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել էր «Բոլոնիային»:

Չեմպիոնական պայքարում թուրինցիներին անհրաժեշտ էր հաղթել: Խաղի 23-րդ րոպեին Դե Լիխտի վաստակած 11 մետրանոցը հստակ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջնությունում խփելով 22-րդ գնդակը: 13 րոպե անց Դիբալան երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: 91-րդ րոպեին Դանիլոն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: «Յուվեն» հաղթեց 2-0 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 66 միավորով միանձնյա առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող ու մեկ խաղ պակաս անցկացրած «Լացիոն» 4 միավոր պակաս ունի: «Բոլոնիան» 34 միավորով 10-րդն է:

Добавить комментарий