Մեսսիի ծննդյան օրը Բարսելոնան կորզեց հաղթանակը Ատլետիկի դեմ խաղում (🎥) -
Ֆուտբոլ

Մեսսիի ծննդյան օրը Բարսելոնան կորզեց հաղթանակը Ատլետիկի դեմ խաղում (🎥)

Իվան Ռակիտիչ
202Views

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունել էր Բիլբաոյի «Ատլետիկին»:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, թիմերը չկարողացան աչքի ընկնել: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» մեծացրեց առավելությունը: Փոխարինման մտած Իվան Ռակիտիչը 71-րդ րոպեին կարողացավ, ի վերջո, գրավել մրցակցի դարպասը: Գոլային փոխանցումն իր անվան դիմաց գրանցեց օրվա հոբելյար Լեո Մեսսին: Ի դեպ, «Բարսելոնան» 5 և ավելի խաղակես չէր գրավել «Ատլետիկի» դարպասը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու կատալոնական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով՝ 1-0:

Ի դեպ, այսօր իր ծննդյան 33 տարեդարձն է տոնում լեգենդար ֆուտբոլիստ Լեո Մեսսին:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 68 միավոր ունի և 3 միավորով առաջ անցավ «Ռեալից», իսկ Զիդանի թիմն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հյուրընկալելով «Մալյորկային»: «Ատլետիկը» 42 միավորով 10-րդ տեղում է:

Добавить комментарий