Հոլանդիայում երկրպագուներին սեպտեմբերի 1-ից կթույլատրվի ներկա լինել խաղերին, բայց մի բան կարգելվի - Champions.am
Ֆուտբոլ

Հոլանդիայում երկրպագուներին սեպտեմբերի 1-ից կթույլատրվի ներկա լինել խաղերին, բայց մի բան կարգելվի

251Views

Սեպտեմբերի 1-ից Հոլանդիայում երկրպագուները կարող են նորից ֆուտբոլային խաղերի ներկա լինել, բայց կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումներով։

Երկրպագուները մարզադաշտերում իրարից կես մետր հեռավորության վրա պետք է լինեն ու չպետք է երգեն իրենց թիմին աջակցելիս։ Այս մասին հաղորդել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Ձեզ հետ այն մեծ սարքավորումներից վերցրեք, որոնց գոլերի ժամանակ սեղմելիս ձայն կգա․ ոչինչ ավելին։ Հաճելի չէ, բայց հիմա բոլոր ուսումնասիրություններից հետո գիտենք, որ մեծ հավանականություն կա, որ վարակը կտարածվի, եթե երգեք կամ գոռաք»,- Ռյուտեի խոսքերն է փոխանցում FCUpdate.nl-ն։

Добавить комментарий