Արտուրը համաձայնվել է տեղափոխվել Յուվենթուս, Պյանիչը գալիս է Բարսելոնա․ գործարքի մանրամասները հայտնի են - Champions.am
TopՖուտբոլ

Արտուրը համաձայնվել է տեղափոխվել Յուվենթուս, Պյանիչը գալիս է Բարսելոնա․ գործարքի մանրամասները հայտնի են

236Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն։

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ՝ Արտուրն ու «Յուվենթուսը» համաձայնեցրել են տեղափոխության բոլոր հարցերը։ Հաղորդվում է, որ մնացել է միայն քննարկել Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ մի քանի հարց։

Այսպիսով, «Յուվենթուսը» 70+5 միլիոն եվրո է վճարելու «Բարսելոնային», իսկ «Բարսելոնան» Պյանիչի համար՝ 60 միլիոն+ բոնուսներ։ Սա նշանակում է, որ տրանսֆերների միջև տարբերությունը կազմելու է ավելի քան 15 միլիոն եվրո։

Արտուրը «Յուվենթուսի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքելու՝ տարեկան վաստակելով 5 միլիոն եվրո+ բոնուսներ։ Այս մասին արդեն հայտնում է Նիկոլո Սկիրան։ Պյանիչը «Բարսելոնայի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Добавить комментарий