Պեդրոն և Մխիթարյանը կդառնան թիմակիցներ -
Ֆուտբոլ

Պեդրոն և Մխիթարյանը կդառնան թիմակիցներ

Պեդրո
185Views

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» հարձակվող Պեդրոն կդառնա իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ, ուր կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով: Այս մասին Թվիթերում կատարած գրառմամբ հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն համաձայնության են եկել: Պեդրոն հռոմեացիների հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո:

Երեկ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «Չելսիի» հետ պայմանագիրը փաստացի կերկարաձգի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին լոնդոնցիները պաշտոնական հայտարարություն տարածեցին: Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն ԱՊԼ-ի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий