Ալեքսիս Սանչեսը կարող է ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ տեղափոխվել -
Ֆուտբոլ

Ալեքսիս Սանչեսը կարող է ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ տեղափոխվել

Ալեքսիս Սանչես
114Views

«Ինտերում» վարձակալական հիմունքներով հանդես եկող հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։

Ներկա պահին չիլիացի հարձակվողի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։

Goal.com-ը՝ հղում կատարելով 90min-ին գրում է, որ Ալեքսիսի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Ալեքսիսն ու Ժոզեն միասին աշխատել են «Օլդ Թրաֆորդում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը շատ ուրախ կլինի, եթե վերամիավորում տեղի ունենա Սանչեսի հետ հյուսիսլոնդոնյան ակումբում։

Добавить комментарий