Բարսելոնայի ֆուտբոլիստների և Սետյենի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել Սելթայի հետ խաղից հետո - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնայի ֆուտբոլիստների և Սետյենի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել Սելթայի հետ խաղից հետո

Կիկե Սետյեն
224Views

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Սելթայի» հետ խաղից հետո իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին, հայտնում է Marca-ն: Խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-քի՝ 2-2 հաշվով:

Աղբյուրի փոխանցմամբ, կոնֆլիկտը տեղի է ունեցել հանդերձարանում: Ֆուտբոլիստները հանդիմանել են մարզչին՝ որոշ տակտիկական որոշումների համար: Ֆուտբոլիստները գոհ չեն եղել նաև մարզչի աշխատանքի որոշ մեթոդներից ու կարծում են,որ հաջողության չեն հասնի, եթե ոչինչ չփոխվի:

«Բարսելոնան», 32 տուրից հետո վաստակելով 69 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջին տեղում ընթացող «Ռեալը» 2 միավորով առաջ է կատալոնական ակումբից՝ Էսպանյոլի նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակից հետո (0։1)։

«Բարսելոնան» իր հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 30-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Աթլետիկոյին»:

Добавить комментарий