Բենզեմայի հրաշալի փոխանցումն ու Կազեմիրոյի գոլը հաղթանակ պարգևեցին Ռեալին (🎥) -
Ֆուտբոլ

Բենզեմայի հրաշալի փոխանցումն ու Կազեմիրոյի գոլը հաղթանակ պարգևեցին Ռեալին (🎥)

Կազեմիրո
90Views

Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Էսպանյոլին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին կեսի վերջին րոպեին Քարիմ Բենզեման կախարդական փոխանցում կատարեց Կազեմիրոյին, որն էլ առաջ մղեց հյուրերին։

Այդպիսի հետ փոխանցում ժամանակին հենց Բենզեմային արել էր մադրիդցիների նախկին ֆուտբոլիստ Գուտին, որից հետո ֆրանսիացին գրավել էր «Դեպորտիվոյի» դարպասը։

Այսպիսով, «Ռեալը» 71 միավորով գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 69 միավորով 2-րդն է, «Էսպանյոլը» 24-ով՝ 20-րդը։

Добавить комментарий