Ինտերը վերջին պահին հաղթանակ կորզեց Պարմայի հետ խաղում (🎥) -
Ֆուտբոլ

Ինտերը վերջին պահին հաղթանակ կորզեց Պարմայի հետ խաղում (🎥)

Ինտեր - Պարմա
52Views

Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Պարմային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Խաղի արդեն 15-րդ րոպեին Ժերվինյոն առաջ մղեց տանտերերին։ 69-րդ րոպեին մրցավարը ոչ սպորտային արարքի համար կարմիր քարտ ցույց տվեց հյուրերի պահեստային դարպասապահ Տոմասո Բեռնիին։

84-րդ րոպեին պաշտպան Ստեֆան դե Վրեյը հավասարեցրեց հաշիվը։ Մեկ րոպե անց մրցավարը դաշտից հեռացրեց «Պարմայի» կիսապաշտպան Յուրայ Կուցկային։ Դրանից էլ երկու րոպե անց Ալեսանդրո Բաստոնին հաղթանակ բերեց «Ինտերին»։

«Ինտերը» 61 միավորով 3-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Պարման» 39 միավորով՝ 8-րդը։

Добавить комментарий