ԱՊԼ-ում կատարվել է կորոնավիրուսի հերթական թեստավորումը․ արձանագրվել է մեկ նոր դեպք -
Ֆուտբոլ

ԱՊԼ-ում կատարվել է կորոնավիրուսի հերթական թեստավորումը․ արձանագրվել է մեկ նոր դեպք

Անգլիայի Պրեմիեր լիգա
38Views

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել կորոնավիրուսի հերթական թեստավորման վերաբերյալ։

Թեստավորման արդեն 11-րդ շրջանը կայացել է հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում թեստավորվել է 2250 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ և ակումբի աշխատակիցներ։

Այս թեստավորման ընթացքում կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է արձանագրվել։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ թեստավորվել է 14 հազար մարդ։ Արձանագրվել է 19 դեպք։ Հավելենք, որ կորոնավիրուսային հերթական թեստավորման 2 էտապների ընթացքում նոր դեպքեր չեն արձանագրվել։

Добавить комментарий