Ատլետիկոն հրաժարվել է Կավանիի տրանսֆերից -
Ֆուտբոլ

Ատլետիկոն հրաժարվել է Կավանիի տրանսֆերից

64Views

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին այս ամառ չի տեղափոխվի «Ատլետիկո»։ Այս մասին գրում է AS-ը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ «ներքնակները» նույնիսկ չեն դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելը ձմռանը նրա հետ ունեցած անհաջող բանակցային փորձից հետո։ Այդ ժամանակ ուրուգվայցու ֆինանսական պահանջները մադրիդցիների համար չափազանցված էին եղել։

Հիմա ավելի հավանական է, որ Կավանին կարիերան կշարունակի «Ռոմայում», որը, ինչպես հաղորդվում էր, արդեն առաջարկ է արել նրան։ Մոտ ժամանակներս հարձակվողը կհեռանա ՊՍԺ-ից, քանի որ պայմանագիրն ավարտվում է․ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի տրանսֆերից հրաժարվել է նաև «Չելսին», իսկ «Ինտերը» պատրաստ չէ այդքան աշխատավարձ վճարել Էդինսոնին։

Добавить комментарий