Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ․ Արտուր -
Ֆուտբոլ

Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ․ Արտուր

Արտուր Մելո
84Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն մեկնաբանել է 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո իր տեղափոխությունը «Յուվենտուս»:

«Շնորհակալ եմ «Յուվենտուսին»՝ իմ հանդեպ հետաքրքրության համար: Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ: «Յուվենտուսի» կազմում մեզ շատ մարտահրավերներ են սպասվում:

Բայց հիմա ես կենտրոնացած եմ ներկայի վրա: «Բարսելոնան» կարևոր նպատակներ ունի: Ես կներդնեմ իմ ամբողջ ուժը՝ հանուն թիմակիցների և երկրպագուների:

Շնորհակալ եմ աջակցության համար, կտեսնվենք վաղը»: – գրել է Արթուրը Instagram-ում:

Հատկանշական է, որ բրազիլացին գրառման առաջին մասը գրել է իտալերեն, երկրորդ պարբերությունը՝ իսպաներեն, իսկ վերջին արտահայտությունը՝ կատալոներեն:

Добавить комментарий