Երբ Tik-Tok-ն ու Instagram-ն ավելի կարևոր են, քան աշխատանքը (🎥,📷) -
Ֆուտբոլ

Երբ Tik-Tok-ն ու Instagram-ն ավելի կարևոր են, քան աշխատանքը (🎥,📷)

141Views

«Ռոմայի» կիսապաշտպան Միրկո Անտոնուչին, ով հանդես է գալիս պորտուգալական «Վիտորիայի» կազմում վարձավճարով, կվերադառնա հռոմեական ակումբ նախանշված ժամկետից շուտ: Այս մասին հայտարարել է պորտուգալական ակուբի գլխավոր մարզիչ Խուլիո Վելասկեսը:

Պատճառն այն էր, որ ֆուտբոլիստը տեղադրել է զավեշտալի տեսանյութեր TikTok հավելվածում «Բոավիշտայից» կրած պարտությունից անմիջապես հետո (1-3):

Ֆուտբոլիստի և նրա ընկերուհու պահվածքը դուր չի եկել և նույնիսկ զայրացրել է ինչպես թիմի երկրպագուներին, այնպես էլ պորտուգալական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին․

«Միրկոյի նման պահվածքն անընդունելի է ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ռոմային արդեն տեղեկացվել է վարձակալության ժամկետի վաղաժամկետ դադարեցման մասին։ Այդքանը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Միրկոն «Ռոմայի» սան է: Հունվարին նա տեղափոխվել էր Պորտուգալիա՝ խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: Այնտեղ նրան անմիջապես նախազգուշացրել են, որպեսզի նա փոխի իր վերաբերմունքը սոցիալական ցանցերի հետ կապված: Այնուամենայնիվ, instagram-ի և TikTok-ի նկատմամբ սերը պարզվեց, որ ավելի ուժեղ է:

Մոտ վեց ամիս իտալացին հանդիպում է Ժենևրա Լամբրուշչիի հետ, ով Instagram-ում ունի ավելի քան կես միլիոն հետևորդ: Միրկոն ունի մոտ 5 անգամ ավելի քիչ հետևորդ՝ 90 հազար։ Ֆուտբոլիստը դեռ փորձում էր պահպանել ակումբի կողմից դրված պայմանը, բայց աղջիկը անընդհատ համատեղ լուսանկարներ էր տեղադրում սոցցանցերում:

Մինչ վարձավճարը դադարեցնելը, Անտոնուչին փորձել է շտկել իրավիճակը: Սոցցանցերում նա գրել է. «Ես լիովին գիտակցում եմ իմ թույլ տված սխալները: Ես կցանկանայի ներողություն խնդրել բոլորից, ովքեր վիրավորվել են իմ պահվածքից՝ երկրպագուներից, ակումբից, մարզչից և թիմակիցներից: Ես հեռանում եմ բոլոր սոցիալական ցանցերից: Այժմ դուք կհետևեք, թե ինչպես եմ ես խաղադաշտում պայքարում «Սետուբալի» մարզաշապիկով: Առաջ, «Վիտորիա»»,- գրել էր ֆուտբոլիստը:

Բայց Միրկոյի քայլն արդեն ուշացած էր․․․ Ֆուտբոլիստը վերադառնում է Հռոմ։

https://www.instagram.com/p/CBs_dtblAVr/?utm_source=ig_web_copy_link

Добавить комментарий