Խամես ․ Ռոնալդուն աշխարհի ամենադաժան ֆուտբոլիստն է -
Ֆուտբոլ

Խամես ․ Ռոնալդուն աշխարհի ամենադաժան ֆուտբոլիստն է

91Views

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Խամեսը Ռոնալդուի հետ «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 2014-2018 թվականներին։

«Կարծում եմ՝ Ռոնալդուն խաղացող է, որը միշտ գոլերի քաղց է զգում, որը միշտ ուզում է գոլ խփել։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք։ Երբ գնդակն ինձ մոտ էր լինում, Ռոնալդուն միշտ կողքիս էր, այնպես որ, կարծում եմ, մեր միջև ամեն ինչ գերազանց էր։

Դժվար է համեմատելն ու ասելը, ով է լավագույնը, քանի որ լավ խաղացողները շատ են, բայց, կարծում եմ, որ Կրիշտիանուն աշխարհի ամենադաժան ֆուտբոլիստն է»,- Խամեսի խոսքերն է փոխանցում Sportskeeda-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Ռոնալդուն իր ակտիվում 27 գոլ ու 6 արդյունավետ փոխանցում է գրանցել «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղերում։

Добавить комментарий