Կլեման Լանգլե. Բարսելոնան հետապնդելու է Ռեալին - Champions.am
Ֆուտբոլ

Կլեման Լանգլե. Բարսելոնան հետապնդելու է Ռեալին

153Views

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն վստահ է, որ կատալոնական ակումբը շարունակելու է պայքարը չեմպիոնական տիտղոսի համար, հաղորդում է Le Parisien-ը:

«Հիմա «Ռեալի» ֆուտբոլիստներին կթվա, թե նրանք առավելություն ունեն մեր նկատմամբ: Այդ վստայությունը կարող է չար կատակ խաղալ նրանց հետ:

Ինձ թվում է ՝ տիտղոսը կվիճարկվի առաջնության վերջին տուրում:

Հույս ունեմ, որ վերջին պահին մենք կշրջանցենք նրանց»,- ասել է Լանգլեն:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» վաստակել է 71 միավոր ՝ երկու միավորով գերազանցելով «Բարսելոնային»:

Добавить комментарий