Մաուրիցիո Սարի․ Պյանիչը երջանիկ կլինի Բարսելոնայում -
Ֆուտբոլ

Մաուրիցիո Սարի․ Պյանիչը երջանիկ կլինի Բարսելոնայում

96Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխությունն ու կապտանռնագույնների կիսապաշտպան Արտուր Մելոյին ձեռք բերելը։

«Միրալեմը երջանիկ կլինի «Բարսելոնայում», քանի որ կարիերան կավարտի գերազանց թիմում։ Կարող է գոհ լինել այդ որոշումից։ Ես հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ ինչպիսի մարդ է Պյանիչը։ Չեմ կարողանում պատկերացնել, որ ողջ ուժերն այլևս «Յուվենտուսի» համար չի ներդնելու։

Ե՛վ Միրալեմի, և՛ Արտուրի համար լավ է, որ կարող են կենտրոնանալ ընթացիկ առաջադրանքների վրա։ Մինչև տրանսֆերային պատուհանի բացումը դեռ երկու ամիս կա։ Այնպես որ պետք է դեռ մի երկու կարևոր խաղ անցկացնեն իրենց ներկայիս թիմերում։ Եկեք վայելենք Պյանիչի խաղը մրցաշրջանի ավարտին»,- Սարիի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Добавить комментарий