Պյանիչի «սիրո խոստովանությունը» Ռեալին․ ի՞նչ էր ասել Բարսելոնայի նորեկը 2009-ին - Champions.am
Ֆուտբոլ

Պյանիչի «սիրո խոստովանությունը» Ռեալին․ ի՞նչ էր ասել Բարսելոնայի նորեկը 2009-ին

Միրալեմ Պյանիչ
201Views

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի «Բարսելոնա» տեղափոխությունից հետո ֆուտբոլային հանրությունը ակտիվորեն քննարկում է ֆուտբոլիստի խոսքերը, որը նա ասել է 2009 թվականին։

Պյանիչը 2009 թվականին հայտարարել էր, որ «Ռեալի» երկրպագու է ու դա միշտ այդպես է մնալու։

«Ես «Ռեալի» երկրպագու եմ Զիդանի և Ռոնալդոյի (Ֆենոմենո) ժամանակաշրջանից։ Սա իմ սիրելի թիմն է ու դա միշտ այդպես է լինելու»,-ասել էր Պյանիչը 2009-ին։

Հիշեցնենք, որ փոխանակման տրանսֆերի արդյունքում Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Արտուրը՝ «Յուվենթուս»։ Բրազիլացու համար «Յուվեն» վճարել է 72 միլիոն եվրո, իսկ Պյանիչի համար «Բարսելոնան»՝ 60 միլիոն։

Добавить комментарий