Ջոկովիչը հրաժարվել է կորոնավիրուսի նոր թեստ հանձնել -
Թենիս

Ջոկովիչը հրաժարվել է կորոնավիրուսի նոր թեստ հանձնել

Նովակ Ջոկովիչ
81Views

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու մտքից, հաղորդում է B92-ը։

Անցած երեքշաբթի սերբ թենիսիստի և նրա կնոջ մոտ հաստատվել էր Covid-19։ Ջոկովիչը հայտնել էր, որ 5 օր հետո երկրորդ անգամ է թեստավորվելու։

Սակայն որևէ մեկը Նովակին չի պարտադրել նորից թեստավորվել, ինչից հետո սերբ թենիսիստը հրաժարվել է 2-րդ անգամ թեստավորվելու մտքից։

Հիշեցնենք, որ Adria Tour ցուցադրական մրցաշարի ընթացքում Covd-19 էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ։ Բուլղարացի թենիսիստից վարակվել էին Վիկտոր Տրոիցկին, Բորնա Չորիչն ու Նովակ Ջոկովիչը։

Добавить комментарий