Վերներ. Լեմպարդն ընդգծեց, որ գնահատում է իմ մարդկային հատկանիշները -
Ֆուտբոլ

Վերներ. Լեմպարդն ընդգծեց, որ գնահատում է իմ մարդկային հատկանիշները

Տիմո Վերներ
91Views

Լոնդոնի «Չելսիի» նորեկ Տիմո Վերները նշել է, թե ինչպես է կատարվել իր՝ «Չելսի» տեղափոխությունը.

«Բանակցությունները «Չելսիի» ղեկավարների հետ այնքան լավ ստացվեցին, որ միանգամից որոշում կայացրեցի: Լեմպարդը ինձ հետ շատ էր շփվում և վստահեցնում, որ Լոնդոնում նույնքան հարմարավետ կզգամ ինձ, որքան «Լայպցիգում»: Մարզիչն անընդհատ նշում էր, որ ցանկանում է ինձ տեսնել «Չելսիի» կազմում և գնահատում է իմ մարդկային հատկանիշները:

Իհարկե, դժվար է հրաժարվել այնպիսի կյանքից, ինչպիսին Գերմանիայում էր, սակայն առաջ գնալու համար փոփոխություն է պետք»,-ասել է Վերները:

Добавить комментарий