Goal. Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակից -
Ֆուտբոլ

Goal. Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակից

146Views

«Ոսկե գնդակների» քանակով ռեկորդակիր Լիոնել Մեսսին հնարավոր է, որ այս մրցաշրջանի ավարտին մնա առանց այս մրցանակի։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն երեք թեկնածուների ցուցակից, համաձայն Goal պորտալի նոր վարկածի:

Վարկանիշային ցուցակի առաջատարը «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղն է զբաղեցնում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

«Ոսկե գնդակի» հավակնորդերի լավագույն տասնյակը․

1։ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

3․ Կևին Դե Բրույնե («Մանչսեթեր Սիթի»)

4 : Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):

5 : Թոմաս Մյուլեր («Բավարիա»):

6 : Քարիմ Բենզեմա («Ռեալ»):

7 : Նեյմար (ՊՍԺ):

8 : Էրլինգ Հոլանդ (Բորուսիա, Դորտմունդ):

9 : Կիլիան Մբապե (ՊՍԺ):

10: Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»):

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակը սահմանել է France Football ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, ով 1956-ին խնդրել էր քվեարկություն կազմակերպել գործընկերների շրջանում՝ Եվրոպայի տարվա լավագույն խաղացողին որոշելու համար: Անցյալ տարվա արդյունքներով Մեսսին դարձավ լավագույնը՝ վեցերորդ անգամ նվաճելով մրցանակը:

Добавить комментарий