ԱՊԼ․ Ման․ Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (🎥) -
Ֆուտբոլ

ԱՊԼ․ Ման․ Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (🎥)

88Views

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Մանկունյանցիները» առանց խնդիրների կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Մեյսոն Գրինվուդը։ 29-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Բրունո Ֆերնանդեշը։

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆերնանդեշը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 3-0 հաշվով։

Այս արդյունքից հետո ՄՅՈՒ-ն վաստակած միավորների քանակը հասցնում է 52-ի ու բարձրանում է 5-րդ հորիզոնական։

Добавить комментарий