Մոսկովյան դերբի. Վլաշիչի դուբլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին - Champions.am
Ֆուտբոլ

Մոսկովյան դերբի. Վլաշիչի դուբլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին

128Views

ՌՊԼ-ի 25-րդ տուրի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընդունեց «Սպարտակին»: Մոսկովյան դերբին ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 2-0 հաշվով:

Հանդիպման առաջին գնդակը գրանցվեց 27-րդ րոպեին, երբ մրցակցի դարպասը գրավեց Նիկոլա Վլաշիչը:

Հանդիպման 76-րդ րոպեին «Սպարտակի» կազմում կարմիր քարտի արժանացավ Ռոման Զոբնինը:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Վլաշիչը դարձավ դուբլի հեղինակ:

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մնաց պահեստայինների նստարանին:

Այսպիսով, ԲԿՄԱ-ն վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Սպարտակն» իր ակտիվում ունի 32 միավոր և գտնվում է 6-րդ դիրքում:

Добавить комментарий