Ա սերիա․ Ինտերը ջաղջախեց Բրեշիային (տեսանյութ) - Champions.am
Ֆուտբոլ

Ա սերիա․ Ինտերը ջաղջախեց Բրեշիային (տեսանյութ)

Ինտեր
140Views

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալել էր «Բրեշիային»։

Անտոնիո Կոնտեի թիմը ջախջախիչ հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց 5-րդ րոպեին։ «Ներաձուրիներին» առաջ մղեց Էշլի Յանգը։ 20-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Ալեքսիս Սանչեսը։

Մինչև ընդմիջման գնալը Դանիլո Դ’Ամբրոսիոն հաշիվը խոշոր դարձրեց։ Երկրորդ կեսի մեկնարկում աչքի ընկավ Ռոբերտո Գալյարդինին՝ 4-0։ 83-րդ րոպեին մրցակցի դարպասը 5-րդ գնդակն ուղարկեց Քրիստիան Էրիկսենը։ 88-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Անտոնիո Կանդրեվան։

«Ինտերը» հաղթեց 6-0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի թիմը 64 միավոր ունի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։

Добавить комментарий