Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը - Champions.am
TopՖուտբոլ

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը

Չեմպիոնների լիգա
237Views

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հրապարակել է Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակացույցը՝ 2020-21 մրցաշրջանի համար:

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը հետաձգվելու է COVID-19 համաճարակի պատճառով, ինչը թույլ չտվեց 2019/20 մրցաշրջանը ավարտին հասցնել նախատեսված ժամկետում:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի նոր խաղարկությունը սկսվելու է հոկտեմբերի 20-ին, երբ կկայանան խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները (հոկտեմբերի 20-ը և 21-ը): 2-րդ տուրը կկայանա հոկտեմբերի 27–28-ին, 3-ը՝ նոյեմբերի 3–4-ին, 4-ը ՝ նոյեմբերի 24–25-ը, 5-ը՝ դեկտեմբերի 1–2-ին, իսկ վերջին տուրը՝ դեկտեմբերի 8–9ին:

Փլեյ-օֆֆի խաղերը կսկսվեն 2021 թվականի փետրվարի 16-ին: 1/4-րդ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն ապրիլի 6-ին և 7-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 13-ին և 14-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են ապրիլի 27-ին և 28-ին (առաջին հանդիպումները) և մայիսի 4-ին և 5-ին (պատասխան խաղերը): Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Ստամբուլում:

Добавить комментарий