Պյանիչը արտասվել է Բարսելոնա տեղափոխվելու առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ - Champions.am
Ֆուտբոլ

Պյանիչը արտասվել է Բարսելոնա տեղափոխվելու առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ

Միրալեմ Պյանիչ
174Views

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շատ գոհ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար. կիսապաշտպանը, ով վերջին տարիներին խաղացել է «Յուվենտուսի» կազմում, կարծես թե իրականացրել է մանկության երազանքը:

30-ամյա Պյանիչը կատալոնական ակումբ տեղափոխվելու կապակցությամբ կազմակերպել էր երեկույթ՝ հրավիրելով հարազատներին ու ընկերներին: Միջոցառման հյուրերից մեկը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես Պյանիչը չի կարողացել զսպել ուրախության արցունքները՝ լաց լինելով իր հոր գրկում:

30-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կստորագրի չորս մրցաշրջանով պայմանագիր, նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը պայմանագրով կկազմի 400 միլիոն եվրո: Պյանիչը 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Բարսելոնային»:

Добавить комментарий