Դանիելե դե Ռոսին մյուս մրցաշրջանից կմարզի Ա սերիայի ակումբներից մեկը - Champions.am
Ֆուտբոլ

Դանիելե դե Ռոսին մյուս մրցաշրջանից կմարզի Ա սերիայի ակումբներից մեկը

Դանիելե դե Ռոսի
35Views

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է շատ շուտ անցնել մարզչական կարիերայի։

Bleacher Report-ը, հղում կատարելով Ջանլուկա դի Մարցիոյին, տեղեկացնում է, որ Դանիելե դե Ռոսին ընտրվել է որպես «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ և հաջորդ մրցաշրջանից մարզելու է իտալական ակումբին։

Հիշեցնենք, որ Դե Ռոսին «Ռոմայից» հետո տեղափոխվեց «Բոկա Խունիորս»։ Արգենտինայում մի քանի ամիս խաղալուց հետո նա ավարտեց կարիերան։

Добавить комментарий