Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ Բարսելոնայից - Champions.am
Ֆուտբոլ

Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ Բարսելոնայից

Լիոնել Մեսսի
173Views

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Cadenaser-ը:

Ըստ աղբյուրի, արգենտինացին դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Աղբյուրը նշում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը ընկերներին ասել է, որ ինքը չի ցանկանում բեռ դառնալ ակումբի համար, քանի որ նա պատասխանատու է այն որոշումների համար, որոնք ինքը չի կայացրել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ «Բարսելոնան» 4 միավոր հետ է մնում առաջատար Մադրիդի «Ռեալից»:

Добавить комментарий