Շատ եմ ցավում, Խաբի՛բ․ Գեթջին ցավակցել է Նուրմագոմեդովին հոր մահվան կապակցությամբ - Champions.am
Այլ մարզաձևեր

Շատ եմ ցավում, Խաբի՛բ․ Գեթջին ցավակցել է Նուրմագոմեդովին հոր մահվան կապակցությամբ

Խաբիբ Նուրմագոմեդով
89Views

Թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթջին ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Խաբիբի հայրը՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովը։

«Սարսափելի էր լսել լեգենդար Աբդուլմանափ Նուրմագոմոդովի մահվան լուրը։ Ցավում եմ շատ, Խաբի՛բ։ Քո հայրը հեռացավ սրտով, որը լի էր հպարտությամբ՝ իմանալով, որ դու շարունակելու ես նրա թողած ժառանգությունը»,-գրել է Գեթջին Twitter-ի իր էջում։

Ուրբաթ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ երկարատև բուժումից հետո Մոսկվայի հիվանդանոցների մեկում մահացել է Աբդուլմանափ Նուրմագոմեդովը։ Նա 57 տարեկան էր։

Ավելի ուշ Դաղստանի Սպորտի նախարար Մագոմեդ Մագոմեդովը հայտարարել էր, որ Խաբիբի հոր և մարզչի մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են եղել։ Այս ընթացքում Աբդուլմանափը ենթարկվել էր նաև սրտի վիրահատության։

Добавить комментарий