Ջոկովիչն ու նրա կինը բուժվել են կորոնավիրուսից - Champions.am
Թենիս

Ջոկովիչն ու նրա կինը բուժվել են կորոնավիրուսից

Նովակ Ջոկովիչ
110Views

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը Յելենա Ջոկովիչը բուժվել են կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում կատարելով սերբական մամուլին։

Հինգշաբթի Ջոկովիչն ու նրա կինը նոր թեստ են հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Հիվանդության 10 օրվա ընթացքում նրանք որևէ սիմպտոմ այդպես էլ չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած Adria Tour մրցաշարի եզրափակիչի նախօրեին Covid-19 էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ, եզրափակիչը չեղարկվել էր։

Կորոնավիրուսով էին վարակվել նաև Վիկտոր Տրոիցկին, Բորնա Չորիչը, ինչպես նաև Ջոկովիչի մարզիչ Գորան Իվանիշևիչը։

Добавить комментарий