Սանեն չի լուսանկարվել 10 համարի մարզաշապիկով՝ Կոուտինյուի հանդեպ հարգանքից ելնելով - Champions.am
Ֆուտբոլ

Սանեն չի լուսանկարվել 10 համարի մարզաշապիկով՝ Կոուտինյուի հանդեպ հարգանքից ելնելով

Լերոյ Սանե
234Views

«Բավարիայի» մամուլի քարտուղարությունը բացատրել է, թե ինչու թիմի նորեկ Լերոյ Սանեն չի լուսանկարվել 10 համարի մարզաշապիկով, որով ինքը հանդես է գալու մյունխենյան ակումբում.

«Սանեն տրանսֆերից հետո որոշել է 10 համարի մարզաշապիկը չօգտագործել լուսանկարվելիս՝ Կոուտինյուի հանդեպ հարգանքից ելնելով, որն այդ համարի ներքո դեռ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի մնացած խաղերում»,- ասվում է «Բավարիայի» տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերն ընդհանուր առմամբ 60 մլն եվրո է արժեցել:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» պետք է պատասխան խաղ անցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին խաղը, որը կայացել է Լոնդոնում, ավարտվել է մյունխենցիների՝ 3-0 հաշվով հաղթանակով:

Добавить комментарий