Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքների թիմում - Champions.am
Ֆուտբոլ

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքների թիմում

Կառլո Անչելոտի - Կրիշտիանու Ռոնալդու
119Views

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացրել է այն ֆուտբոլիստներից բաղկացած երազանքների թիմը, որոնց հետ աշխատել է: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն

Պաշտպաններ. Կաֆու, Տյագո Սիլվա, Ջոն Թերի, Պաուլո Մալդինի

Կիսապաշտպաններ. Ֆրենկ Լեմպարդ, Անդրեա Պիռլո, Զինեդին Զիդան, Կակա,

Հարձակվողներ. Անդրեյ Շևչենկո, Զլատան Իբրահիմովիչ:

Անչելոտիի թիմում չի ընդգրկվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի հետ իտալացի մասնագետն աշխատել է «Ռեալում» (2013-2015):

Նախքան «Էվերթոնի» հետ պայմանագիր կնքելը Կառլոն գլխավորել է «Նապոլին», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն, Լոնդոնի «Չելսին», «Միլանը», Թուրինի «Յուվենտուսը», «Պարման» և «Ռեջանան»:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում՝ Անչելոտին հանդես է եկել «Միլանում», «Ռոմայում» և «Պարմայում»:

Добавить комментарий