Ատալանտան 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել - Champions.am
Ֆուտբոլ

Ատալանտան 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Ատալանտա - Կալյարի
120Views

Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Ատալանտան» հաղթել է «Կալյարիին»: Հանդիպումը կայացել է Կալյարիի «Սարդինիա Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:

27-րդ րոպեին հաշիվը բացել է «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրյելը՝ անվրեպ իրացնելով 11-մերանոցը: Դրանից առաջ «Կալյարիի» պաշտպան Անդրեա Կարբոնին կարմիր քարտ է ստացել:

Այսպիսով, «Ատալանտան» 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել բոլոր մրցաշարերում: Նրանք միավոր չեն կորցնում փետրվարի 2-ից սկսած, երբ ոչ-ոքի խաղացին «Ջենոայի» հետ (2-2):

30 տուրից հետո «Ատալանտան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 63 միավոր: Բերգամոյի թիմը Միլանի «Ինտերին» զիջում է 1 միավորով:

Добавить комментарий