Բավարիան Գերմանիայի ռեկորդ է սահմանել - Champions.am
Ֆուտբոլ

Բավարիան Գերմանիայի ռեկորդ է սահմանել

Բավարիա
128Views

Շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Բեռլինում՝ «Օլիմպիական» մարզադաշտում, կայացավ Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Լևերկուզեն Բայերը և «Բավարիան»: Գավաթը նվաճեց «Բավարիան», որը 4 գնդակ խփեց մրցակցի դարպասը՝ ընդունելով սեփականը երկուսը՝ 2-4:

Այսպիսով, «Բավարիան» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ ձևակերպեց ոսկե դուբլ: Ավելի վաղ մյունխենյան ակումբը դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն: Այս արդյունքը ռեկորդային է Գերմանիայի համար:

Ավելացնենք, որ գերմանական մնացած ակումբները միասին այդպիսի հաջողության հասել են միայն չորս անգամ:

«Բավարիան» նաև թարմացրել է անընդմեջ հաղթանակների ռեկորդը Գերմանիայում:

Добавить комментарий